Խոյ

 

Խոյերին օրը թույլ է տալիս ցուցադրել իրենց պերճախոսությունը, շփվողականությունը, ընդհանուր և մասնագիտական կրթվածությունը: Արդյունք կտան այնպիսի որակները, ինչպիսիք են կարգապահությունը, ձեր ժամանակը հաշվարկելու և ուրիշինը գնահատելու ունակությունը: Չարժե ուշանալ հանդիպումներից, խորհրդակցություններից, դանդաղել կարևոր նամակի պատասխանում: Չարժե բաց թողնել ձեզ ցույց տալու հնարավորությունը:

 

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում զսպվածություն դրսևորել և չձգտել առաջին պլան: Օրը հարմար է պայմանավորվածության ամրապնդման, մտքերի դասակարգման, փաստաթղթերի ձևակերպման համար: Հնարավոր է կարևոր մասնավոր զրույց: Եթե պատասխանատու կապն առջևում է, օգտակար կլինի ստուգել տվյալները, կրկնել անցածը, ճշտել և համակարգել փաստարկները, նախապատրաստել փաստաթղթերը, հաշվարկները: Օրվա վերջում շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից:

 

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս այս օրն օգտագործել պայմանավորվածությունների հաստատման, գործընկերների և համախոհների հետ միություններ ձևավորելու, պաշտոնական թույլտվություններ ստանալու համար: Որքան շատ ջանք գործադրեք, այնքան լուրջ կլինեն հաջողությունները: Բացառված չէ, որ ձեր ընկերը դառնա գաղափարական հակառակորդը, ձեզ իր թևի տակ առնի ինչ-որ հեղինակավոր միություն:

 
 

Խեցգետին

Խեցգետինների մոտ առաջին տեղում կարող են հայտնվել բյուրոկրատական հարցերը, օրինակ՝ պայմանագրի կնքումը, ժամանակավոր կամ մշտական պաշտոնում հաստատումը: Չարժե հետաձգել գործատուի հետ հարցազրույցը, ղեկավարության, ծնողների, ավագ ընկերոջ կամ գործընկերոջ հետ խոսակցությունը: Օրը թույլ կտա փաստաթղթերով ամրագրել ձեր ծառայողական վաստակները կամ հաստատել ձեր իրավունքները ոչ միանշանակ իրավիճակում:

 

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում հետաձգել ավարտական նամակագրությունը, ուշացնել արդեն վճռված պատասխանը, համաձայնությունը, փաստաթղթի ստորագրումը: Օրը հեշտացնում է վիզա, անցագիր, թույլտվություն ստանալու հետ կապված առաջադրանքները: Լավ կլինի ճշտել երթուղիները, հասցեները, համակարգել հետազոտությունների տվյալները: Կարող եք հաջողությամբ հանձնել քննությունը, ստանալ վկայական:

 

Կույս

Կույսերին օրը կօգնի ամրապնդվել իրենց ընտրության մեջ կամ ընդունել իրադրությունը, եթե այն պարտադրվել է արտաքին ազդեցիկ ուժերի կողմից: Օրը կարող է նշանավորվել վերջնական անձնական որոշմամբ, բանավոր կամ գրավոր համաձայնությամբ, փաստաթղթի ստորագրմամբ: Հնարավոր է ստանաք լուր, որը կվերացնի վերջին կասկածները և տարածություն կբացի գործողությունների համար: Երեկոյան կվերանան անհանգստությունները, կսկսվի հարմարվելու գործընացը:

 

Կշեռք

Կշեռքների համար օրը նշանակալի կդառնա՝ շնորհիվ կարևոր բանավեճի կամ պայմանավորվածության: Իրավիճակը կարող է պահանջել ավարտական ելույթ, վերջնական համաձայնություն կամ հետաքրքրությունների համաձայնեցում: Համատեղ որոշման նույնիսկ ժամանակավոր տարբերակին արժե լուրջ վերաբերվել, քանզի դրա հետագա շտկումները կարող են աննշան լինել: Ցանկալի է ավելի բծախնդրորեն պատրաստվել ցանկացած երկխոսության:

 

Կարիճ

Կարիճների ուշադրությունը կարող է կլանել հրահանգների ստացումը, աշխատանքի հանձնումը, պայմանագրի կնքումը, քննության կամ փորձաշրջանի անցումը: Անհանգստանալու կարիք չունեք, եթե նախապես բարեխղճորեն կատարել եք ձեր պարտականությունները, չեք ծուլացել ուսումնասիրել թարմ նյութերը, յուրացնել նոր գործիքները, կապեր հաստատել անհրաժեշտ մարդկանց հետ: Օգտակար կլինի կարգ հաստատել փաստաթղթերում, ֆայլերում, սխեմաներում, տվյալների բազայում:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին կարևոր է կշռադատել իրենց որոշումները և պատասխան տալ խոսքերի համար: Օրը նպաստում է արդյունքների ամրապնդմանը, անձնական նվաճումների, պարգևների, գյուտերի, ստեղծագործական հաղթանակների, գիտական բացահայտումների վրա ձեր իրավունքների հաստատմանը: Հնարավոր է պայմանագրի կնքում կամ բանավոր համաձայնություն: Օրն օգնում է նաև խճճված իրավիճակներում ճշմարտության բացահայտմանը:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը, նշել տարածքը: Չի խանգարի նորից գործողությունների ծրագիր կազմել, հատկապես, եթե այն կապված է ձևափոխումների հետ: Հավակնոտ Այծեղջյուրներին իրավիճակը թույլ չի տա անվերջ ընդլայնել իրենց պահանջները, կստիպի կոնկրետացնել հավակնությունները, ընդունել թույլատրելիի սահմանները: Իրավունքների և լիազորությունների ճշտումը կազատի կասկածների բեռից:

 

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս արժանիորեն ձևակերպել իրենց ջանքերի արդյունքները: Օրը բարենպաստ է ղեկավարման, ծրագրավորման, հաղորդակցությունների հետ կապված աշխատանքի համար, օգնում է համակարգել գիտելիքները, եզրակացությունները, ուսումնասիրությունների, որոնումների, հարցումների արդյունքները: Կարելի է կարգ հաստատել փաստաթղթերում, նամակագրության մեջ, զբաղվել երթուղիների ճշտմամբ:

 

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս որոշել առաջնայնություններն առանցքային ոլորտներում, այդ թվում՝ մասնագիտական և ֆինանսական: Հստակ ծրագիրը թույլ չի տա սավառնել ամպերում, շեղվել ճանապարհից կամ տրվել անցյալին վերադառնալու գայթակղությանը: Արժե ուշադրություն հատկացնել ձեր որոշումները կամ պարտականություններն ամրագրող փաստաթղթերին: Դա կբարձրացնի ձեր հավաքվածությունը, կարգապահությունը: