Լիոնել Մեսսին մասնակցել է կորոնավիրուսի դեմ պայքարին:

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, ֆուտբոլային աստղը մեկ միլիոն եվրո է նվիրաբերել կատալոնական Hospital Clinic հիվանդանոցին, որն ուսումնասիրում է կորոնավիրուսը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Լեոյին՝ աջակցության համար»,- ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ:

Մեսսին նաև մի շարք նվիրատվություններ է արել արգենտինական կլինիկաներին: