Վարչապետի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, իր Instagram-ի սթորի բաժնում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է մեքենա վարում: Տեսանյութում լսվում է նրա մայրիկի՝ Աննա Հակբյանի ձայնը, որը ցուցումներ է տալիս աղջկան:
Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում: Ոմանք նշում են, թե ինչու են թույլ տվել, որ 12 տարեկան աղջիկը մեքենա վարի: Այս և այլ հարցերի վերաբերյալ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը պարզաբանում է տվել:
«Համացանցում տարածվող տեսանյութի առնչությամբ։
✅Շուշան Փաշինյանը մեքենա վարել սովորում էր կառավարական առանձնատան տարածքում։
✅Նրա կողքին նստած էր մայրը՝ Աննա Հակոբյանը։
✅Ինչ վերաբերում է մեքենայի մակնիշին, ապա Շուշանը վարում էր ընտանիքին պատկանող Nissan qashqai մեքենան։
✅Մեքենայում եղած բոլոր անձինք կապել էին ամրագոտիները:
✅Վարելու ընթացքում ոչ մի անձ կամ կենդանի չի տուժել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հասմիկ Հարությունյանը։