Սեգովիայում կորոնավիրուսից մահացել է իտալացի դերասանուհի Լյուչիա Բոզեն: Այս մասին հայտնում է El Pais-ը:

89-ամյա դերասանուհու մահվան մասին լուրը հաստատել են նրա ընտանիքի անդամները՝ այդ թվում նաև որդին՝ հայտնի երգիչ Միգել Բոզեն:

Հարազատներն ընդգծել են, որ նախկին «Միսս Իտալիան» (1947թ.) մահացել է COVID-19 արդյունքում առաջացած թոքաբորբից: