Շատերը ներկայում չափազանց ճնշված են կորոնավիրուսի պանդեմիայի և աշխարհում դրա առաջացրած խնդիրների հետևանքով: Ինչպե՞ս կարելի է պաշտպանել սեփական հոգեկանը ստեղծված պայմաններում:
Մի քանի խորհրդով կիսվել է bbc.com-ը:
AnxietyUK բրիտանական ասոցիացիայից Նիքի Լիդբերգը, որն օգնում է տագնապայնության նոպա ունեցող մարդկանց, պնդում է, որ մի շարք հոգեկան շեղումների, այդ թվում՝ տագնապայնության, հիմնական պատճառը իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու, իրավիճակը չհաղթահարելու վախն է: Այդ պնդման հետ համակարծիք է նաև Mind բարեգործական կազմակերպությունից Ռոուզի Ուիթերլին:
Երկու փորձագետներն էլ համոզված են, որ պանդեմիայի պայմաններում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց պետք է լրացուցիչ օգնություն, սակայն այդպիսի հիվանդություններ չունեցողները նույնպես չպետք է մոռանան իրենց հոգեկան առողջության մասին:
Ի՞նչ կարելի է անել չափից շատ տագնապայնությունը հաղթահարելու համար:
Նախ մասնագետները խորհուրդ են տալիս ավելի քիչ լուրեր կարդալ (հատկապես, բացասական) և մանրակրկիտ ընտրել աղբյուրները: Այսօր համացանցում կան բազմաթիվ ֆեյքային լուրեր, որոնց աղբյուրներին չպետք է հավատալ: Ցանկալի է ստանալ տեղեկատվություն կառավարական կայքերից և ճանաչված միջազգային ռեսուրսներից:
Այնուհետև, փորձեք հանգստանալ սոցցանցերից: Ձեր լրահոսում արգելափակեք այն էջերից ստացվող տեղեկատվությունը, որոնք մեծաթիվ նեգատիվ նյութեր են պարունակում և ստիպում են մտահոգվել: Կարելի է նաև անջատել որոշ բանալի բառերով ծանուցումները:
և վերջում, փորձեք ավելի շատ շփվել մարդկանց հետ: Ինքնամեկուսացման պայմաններում կարելի է շփվել, օրինակ, հեռախոսով:
Եթե դուք ինքնամեկուսացվել ենք, փորձեք օրերը լցնել ինչ-որ հետաքրքրությամբ, անել այնպես, որ յուրաքանչյուր օրն ինչ-որ կերպ տարբերվի նախորդից: Կարդացեք լավ գրքեր, արեք գործեր, որոնք ավելի վաղ չէիք հասցնում անել: Նաև մի մոտացեք խմել բավականաչափ ջուր և զբաղվել սպորտով՝ տանը վարժություններ կատարելու միջոցով:
med.news.am