Ֆիլիպինների Մինդանաո կղզում 4-ամյա երեխայի քթին մեծ գոյացություն է աճել, որը փղի կնճիթ է հիշեցնում: Այս մասին հայտնել է Newsflare-ը:
Գոյացությունը Ջեյլորդ Օկլարիդի քթին հայտնվել է շուրջ 2 տարի առաջ: Ծնողները երեխային տարել են մոտակա քաղաքի բժշկի մոտ, սակայն վերջինս չի կարողացել օգնել նրանց և խորհուրդ տվել գնալ Մանիլա:
Մինչ 2019-ը ընտանիքը բավականաչափ գումար էր խնայել, որ 29-ժամյա ուղևորություն կատարեր դեպի Մանիլա: Մոտ մեկ տարի նրանք ապրել են մայրաքաղաքում, մինչ երեխան անցնում էր ստերոիդային թերապիա: Բժիշկները հայտնել են, որ գոյացությունը չարորակ չէ, սակայն դրա հետագա աճը կարող է վնասել մյուս օրգաններին:
«Նրան դեռ չեն կարող վիրահատել: Բժիշկներն ասել են, որ նրա թոքերը և սիրտը բավականին թույլ են»,- ասել է Ջեյլորդի մայրը:
Դրանից հետո տղան և նրա ծնողները ստիպված են եղել տուն վերադառնալ: Վիրահատությանը պատրաստվելու համար տղան պետք է դեղեր ընդունի, սակայն դրանց համար ոչ միշտ է բավականաչափ գումար լինում: