Հյուսիսային Կարոլինայի ոստիկանությունը հայտնաբերել է գողացված բեռնատար՝ ամբողջությամբ զուգարանի թղթերով բեռնված, հայտնում է Fox news-ը:

Իրավապահ մարմինների հետաքննությունից հետո պարզվել է, որ 16 մետրանոց բեռնատարում եղել է շուրջ 18 հազար ֆունտ զուգարանի թուղթ:

Բեռնատարի վարորդը կասկածվում է գողություն կատարելու մեջ:

Նշենք, որ ԱՄՆ-ում զուգարանի թղթերի մեծ պահանջարկ է առաջացել՝ պայմանավորված նահանգներում կորոնավիրուսի տարածմամբ առաջացած խուճապով:

Թեպետ ԱՄՆ-ում արտադրվող զուգարանի թղթի 90 տոկոսը չի արտահանվում այլ երկրներ, այնուամենայնիվ, երկրում այդ ապրանքի դեֆիցիտ է զգացվում:

 
ԱՄՆ-ում ոստիկանությունը հայտնաբերել է գողացված բեռնատար՝ լի զուգարանի թղթով