Ոստիկանության աշխատակիցները տեսանկարահանել են իսպանական Մուրսիա քաղաքի փողոցներում շրջող տիրանոսավրոսի զգեստով տղամարդուն, հայտնում է NDTV- ն:
Իրավապահները տեսանկարահանել են կարանտինը խախտող տղամարդուն և տարածել սոցցանցերով՝ նշելով, որ մեկուսացման ընթացքում մարդիկ կարող են դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Բայց քանի որ տիրանոզավրի վրա այս օրենքը չի տարածվում, տղամարդը օրենքը շրջանցելու տարբերակ է գտել։