41-ամյա Դիանա Գուրցկայային հանրության առջեւ անհնար է տեսնել առանց մուգ ակնոցի։  Երգչուհու եղբայրը՝ Ռոբերտը, ուրախացրել է նրա երկրպագուներին՝ կիսվելով գեղեցիկ ֆոտոշարքի ժամանակ արված լուսանկարով։

Երգչուհու եղբայրը հանդիսանում է նրա պրոդյուսերը։  Հրապարակված լուսանկարում Դիանան իսկապես առանց ակնոցի է պատկերված։ Նրա դեմքը ծածկում է միայն աքսեսուարը։

Երգչուհին ներկայացել է վառ դիմահարդարմամբ եւ փակ աչքերով։  Դիանա Գուրցկայայի երկրպագուները ուրախացել են իրենց սիրելիին նորովի տեսնելու հնարավորությունից։  «Հիասքանչ», «Ինչպիսի հմայք. լուսանկարն աննման է», «Այնքան գեղեցիկ ես», «Պաշտում եմ Դիանային», «Ցնցող լուսանկար: Լուսանկարիչն իրականում հիանալի է, իսկ Դիանան՝ գեղեցկուհի», - նշել են հետեւորդները։