Playboy տղամարդկանց լեգենդար ամսագիրը, որը թողարկվում է 1953 թվականից, մարտի 18-ին հայտարարել է հրատարակության տպագիր տարբերակի փակման մասին: Պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառած տնտեսական ճգնաժամն է։

Անցյալ շաբաթ, երբ կորոնավիրուսի պանդեմիան, որպես բովանդակության եւ մատակարարման շղթայի արտադրության համար ծանրացնող գործոն, ավելի ակնհայտ դարձավ, մենք ստիպված էինք նման որոշում կայացնել: Մեր 2020 գարնանային թողարկումը կդառնա վերջին տպագիր ամսագիրը», - ասել Է Playboy-ի գլխավոր տնօրեն Բեն Քոնը։  Ամսագիրը կշարունակի պարբերաբար թողարկել թվային ձեւաչափով։

Բեն Քոնը նշել է, որ Playboy-ը դեռ շատ շահութաբեր նախագիծ է։  Վիդեո կոնտենտի բաժանորդագրությունների քանակն անընդհատ ավելանում է, իսկ սոցցանցերում ակտիվությունն ամեն ամիս աճում է։

«Վերջին 66 տարիների ընթացքում մենք շատ ավելի մեծ նախագիծ ենք դարձել, քան պարզապես ամսագիրն է։  Եվ երբեմն պետք է թողնել անցյալը, որպեսզի տեղ ստեղծվի ապագայի համար», — հավելել է Playboy-ի գլխավոր տնօրենը։