Ռուս հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի եւ վիդեոբլոգեր Նաստյա Իվլեեւան որոշել է ետ չմնալ գործընկերներից, որոնք սոցիալական ցանցերում ակտիվորեն կատակներ են անում չարաբաստիկ կորոնավիրուսի մասին։ Միայն թե Նաստյայի երեւակայությունն ու հնարամտությունը բավականացրել են՝ սուպերդրական եւ ծիծաղելի տեսանյութ պատրաստելու համար, որն Instagram-ում այժմ շատ հայտնի է։

 

Պարզվում է՝ հմայիչ շիկահերը մտադիր չէ տխրել՝ գտնվելով կարանտինում։ Իվլեեւան բավական արտասովոր դիմակ է պատրաստել, որը նրան հնարավորություն է տալիս վայելել գինին եւ սիրելի համեղ մթերքը։ «Իմ կարանտին այդ տեսքն ունի։ I'm quarantined bitch, tag friends։ Նշիր ընկերուհուդ եւ եկեք նշենք այս տեսանյութի մեկնաբանություններում»,- ուրախ տեսանյութը մակագրել նա։ Այն, ի դեպ, նկարահանվել է Քրդի Բիի հայտնի երգի հնչյունների ներքո։