Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը Մեծ Բրիտանիայում՝ Եղիսաբեթ II թագուհուն և արքայազն Ֆիլիպին մեկուսացրել են Վինձորյան պալատի տարբեր վայրերում: Այս որոշումն ընդունելու հիմքը կապված է այն փաստի հետ, որ պալատը բազմամարդ է, ինչն էլ անվտանգ չէ միապետի և նրա ամուսնու համար՝ հաշվի առնելով նրանց ռիսկային տարիքը:
93-ամյա Եղիսաբեթ թագուհին և 98-ամյա Ֆիլիպն արդեն ապահով են: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը:
«Թագուհին առողջ է, բայց ավելի նպատակահարմար էր նրան շուտ մեկուսացնել վտանգից: Նրա անձնակազմը փոքր-ինչ խուճապի մեջ է կորոնավիրուսի պատճառով: Բանն այն է, որ Բուքինգեմյան պալատը գտնվում է Լոնդոնի կենտրոնում, այդ իսկ պատճառով թագուհու՝ վտանգի տակ գտնվելն առավել մեծ է: Իհարե, դեռ ոչ մի դեպք չի արձանագրվել պալատում, բայց կանխարգելիչ միջոցները պարտադիր պայման են թագուհու անվտանգության համար»:
Հայտնի է, որ Բուքինգեմյան պալատում աշխատում է մոտ 500 մարդ, իսկ Վինձորյան պալատում՝ 100: Լրատվամիջոցները ենթադրում են, որ թագուհին հետևել է խորհրդականներին և ինքնակամ կարանտինի մեջ է:
Հատկանշական է, որ արդեն պաշտոնական ընդունելությունների ժամանակ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները և ինքը՝ թագուհին, խուսափել են ձեռքով բարևելուց և մոտ 10 մետր տարածություն են սահմանել հյուրերի միջև: Վերջերս թագուհին հյուրընկալել էր Շրի Լանկայի պետական պաշտոնյաներին, որի ընթացքում էլ սահմանվել են այս կանխարգելիչ միջոցառումները:
COVID-19-ով վարակվածների թիվը Մեծ Բրիտանիայում հասնում է 1140-ի, մահացածների թիվը՝ 21-ի: