Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» իշխող խմբակցության պատգամավոր Էլիզավետա Բոգուցկայան առաջարկում է պայքարել կորոնավիրուսի դեմ լոգանքի, սեքսի և ալկոհոլի միջոցով:
Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Եթե բարձր ջերմաստիճանը սպանում է կորոնան, ապա ժողովրդին հարկավոր է կանոնավոր լոգանք, ալկոհոլ եւ սեքս: Բուժման այս երեք միջոցը խորհուրդ չի տրվում միասին օգտագործել, քանի որ դուք կարող եք մահանալ սրտի անբավարարությունից: Պահպանենք ինքներդ ձեզ»,- գրել է պատգամավորը::