Աշխարհում վտանգավոր վայրերը շատ են, որոնք պետք է շրջանցել : Սակայն իսկապես սարսափելի և մահացու վայրերն այնքան էլ շատ ու հայտնի չեն : Ահա թե որոնք են դրանք.
Բրազիլիայում է գտնվում Օձերի կղզին, որտեղ բնակվում են մեր մոլորակի ամենավտանգավոր օձերը: Դեռևս 1985 թ. այստեղ դժբախտ պատահար տեղի ունեցավ. մահացան տեղի փարոսը կառուցող բանվորները: Շինարորության վայր էին մտել օձերն ու նրանցից ոչ ոքի ողջ չէին թողել: Օձերն իրականում սնվում են թռչուններով, որոնք, սակայն, ինչ-ինչ պատճառներով հեռանում են կղզուց:
Վաշինգտոն լեռն ԱՄՆ-ում
Այս վայրը շատերն անվանում են ամենադաժանը մոլորակի վրա: Լեռան գագաթին ջերմաստիճանը երբեմն հասնում է -40 աստիճան ցելսիուսի: Ամենաուժգին քամիները ողջ մնալու հնարավորություն չեն տալիս ոչ մի կենդանի օրգանիզմի: Չնայած այն բանի, որ Վաշինգտոնի բարձրությունը 1917 մ է, դրա գագաթին գտնվելը հաճախ համեմատում են Էվերստի գագաթին գտնվելու հետ:
Գուֆր Բերժե քարանձավը Ֆրանսիայում
Այս քարանձավն ունի 1200 մ խորություն: Հատակին մեծ լիճ է գոյացել: Քարանձավում շարժվելը չափազանց բարդ է, այդ իսկ պատճառով այնտեղ թույլատրում են մուտք գործել միայն ամենափորձառու հետազոտողներին:
Չնայած որ այս քարանձավում արդեն իսկ բազմաթիվ մարդիկ են մահացել, մարդիկ,, միևնույն է, ցանկանում են ուսումնասիրել դրա խորքերը: Ուժեղ անձրևների ժամանակ քարանձավը փակվում է, և այնտեղ գտնվող մարդիկ հնարավորություն չեն ունենում դուրս գալու:
Պրեկեստուլեն ժայռը Նորվեգիայում
Այս ժայռն ունի 604 մ բարձրություն և կազմավերվել է շուրջ 10 հազար տարի առաջ: Խոշոր սառցադաշտի կոտրման հետևանքով է առաջացել այս ուղղահայաց ժայռը:
Այստեղ այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր անկյուններից՝ սուր զգացողություններ ունենալու համար: Այն, որ ժայռը յուրաքանչյուր պահի ժայռը կարող է կոտրվել, ավելի է գրավում զբոսաշրջիկներին: