Ելնելով բազմաթիվ սոցիոլոգիական ուսումնասիրություններից՝ աշխարհում ուժեղ սեռի ներկայացուցիչների թվաքանակի նվազում է նկատվում: Իհարկե, մոտակա հարյուր տարում դժվար թե հասնենք լիարժեք մայրիշխանության, սակայն որոշ երկրներում ու քաղաքներում տղամարդիկ արդեն պարզապես չեն բավականացնում:

Բուդապեշտ

Արևելաեվրոպական երկրները մշտապես հայտնի են եղել իրենց կանանց գեղեցկությամբ: Այս պետությունները մշակույթով մոտ են սլավոնական ժողովուրդներին: Երբ կաթոլիկ Եվրոպայում խարույկների վրա այրում էին «կախարդներին», այստեղ կանանց համարում էին օջախների պահապաններ: Այժմ Հունգարիայի մայրաքաղաքում գենդերային դիսբալանս կա. կանայք 5%-ով ավելի շատ են տղամարդկանցից: Պատճառն այն է, որ տղամարդիկ վերջերս հաճախ են մեկնում եվրոպական զարգացած երկրներ՝ աշխատելու:

 

Բելու-Բալի

Բրազիլական Բելու-Բալիում կա մի համայնք, որն ամբողջությամբ կազմված է կանանցից: Համայնքում գեղեցիկ սեռի շուրջ 600 ներկայացուցիչ կա, որոնք 20-35 տարեկան են: Ընտանիք կազմելու և սերունդը շարունակելու համար տղամարդկանց պակասն այնքան սուր խնդիր է այս համայնքի համար, որ բրազիլուհիները բաց հայտարարություններ են տարածում ու տղամարդկանց առաջարկում ամուսնանալ իրենց հետ: Շատ տղամարդիկ արդեն իսկ ցանկություն են հայտնել օգնելու Բրազիլիայի միայնակ բնակչուհիներին:

 

Տուարեգների գյուղ

Վայրի Աֆրիկայում ռոմանտիկա փնտրել պետք չէ: Սակայն եթե այցելեք մայրցամաքի հյուսիսային հատվածում բնակվող տուարեգների ցեղ՝ նպատակ ունենալով ամուսնանալ այնտեղի աղջիկներից մեկի հետ, ապա հաջողությունը երաշխավորվում է: Տուարեգյան կանայք համարվում են մայրցամաքում ամենագեղեցիկները, իսկ նրանց ցեղում մայրիշխանություն է տիրում: Կանանց հեղինակությունը կախված է նրանից, թե քանի սիրեկան ունեն նրանք:  

 

Տալին

Էստոնիայի մայրաքաղաքում 100 կնոջը բաժին է հասնում 75 տղամարդ: Չամուսնացածներն այստեղ կարող են գտնել իրենց երջանկությունը, չնայած որ օտարազգիների համար Էստոնիայի պետական լեզուն սովորելը շատ բարդ է:

 

Ռուսաստան

Ռուսաստանում ևս տղամարդկանց անբավարարություն կա: Երկու պատերազմները վատ հետևանքներ են ունեցել երկրում գենդերային բալանսի վրա, ինչպես նաև՝ ուժեղ սեռի ներկայացուցիչների կյանքի տևողությունն է Ռուսաստանում ցածր: Եթե շրջանների կենտրոններում և Մոսկվայում հարաբերակցությունը գրեթե նույնն է, ապա գյուղերում վիճակը շատ վատ է: Մեծ խնդիր է նաև ալկոհոլամոլությունը, որը, առանց չափազանցության, պետական մասշտաբների է հասել: