Պոռնոդերասանուհի Լյուբով Բուշուեւան, որը հայտնի է Լոլա Թեյլոր կեղծանվամբ, կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ է գտնվում։ Տեսանյութում, որը հրապարակվել է «Регион Online» պարբերականի Instagram-յան էջում, նա պատմել է ինքնամեկուսացման մանրամասների մասին, ինչպես նաեւ խոստացել սեռական հարաբերություն ունենալ պատվաստանյութը ստեղծողի հետ։

«Եթե տանից դուրս գամ, ինձ կնստեցնեն»,- հետեւորդներին հայտնել է Բուշուեիան։ Նա նշել է, որ մարդիկ տուժում են կարանտինի պատճառով եւ պատրաստակամություն հայտնել տրվել նրանց, ովքեր դեղամիջոց կստեղծեն։

 

Մեկ այլ տեսանյութում, որը հրապարակվել է Բուշուեւայի «ВКонтакте»-ի էջում, նա բողոքել է, որ հոգնել է տանը նստել։ Պոռնորդերասանուհին նշել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ինքը կարոտել է սովորական սնունդին։ Նրա խոսքով՝ ինքը սնունդ է պատվիրում, սակայն իրեն չեն բավարարում չորահացերն ու այլ սովորական այլ մթերք։ Բուշուեւայի էջում հաղորդվում է, որ նա կարանտինի մեջ է գտնվում Իտալիայից Ռուսաստան վերադառնալուց հետո։