Հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը տեսանյութ է հրապարակել, որտեղ իր շանը ցույց է տալիս, թե ինչպես է պետք ձեռքերը լվանալ։
«Ես փորձում էի Չերրիին ցույց տալ, թե ինչպես պետք է ձեռքերը լվանալ, բայց կարծում եմ, որ դուք ավելի շատ ուշադրություն կդարձնեք։ Պահպանեք ձեզ, լվացեք ձեռքերը»,- տեսանյութին կից գրել է նա՝ հավելելով, որ այդպես համատեղ ուժերով կորոնավիրուսով վարակման տեմպերը կնվազեցնենք։
Նրա պնդմամբ՝ ձեռքերը լվանում է օրական առնվազն 50 անգամ և առնվազն 20 վայրկյան տևողությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։