Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ավստրիայում:
11-ամյա աղջնակը որոշել էր լոգանք ընդունել: Մտել է լոգասենյակ և դուռը ներսից կողպել: Քանի որ երկար ժամանակ երեխան դուրս չէր գալիս լոգասենյակից, մայրն անհանգստացավ և մոտեցավ դռանը: Սակայն ոչ մի արձագանք չկար:
Պատուհանից ներս նայելով՝ կինը տեսավ, որ երեխան մահացած պառկել է լոգարանում: Աղջկա մարմինը վառված էր:
Դպրոցական աղջկա քեռին դուռը ջարդել է, դուրս հանել ջրից և արհեստական շնչառություն տվել: Սակայն ո՛չ քեռուն, ո՛չ բժիշկներին չհաջողվեց փրկել երեխայի կյանքը:
Դատելով այդ ամենից՝ երեխան մահացել է հոսանքի հարվածից: Բջջայինն այդ ժամանակ լիցքավորման է դրված եղել հենց լոգարանի մոտ: Ոստիկանությունը պարզել է, որ այն ընկել է ջրի մեջ և աղջկան հոսանքահարել:
Պատմեք երեխաներին և ինքներդ հիշեք, որ ջուրն ու հոսանքը վտանգավոր են: