Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսի ու իր կնոջ' դերասանուհի Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Դերասանն այդ մասին գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում: Նա տեղեկացրել է, որ կնոջ հետ գտնվում են Ավստրալիայում: Նրանց ինքնազգացողությունը վատացել է, ունեցել են մրսածություն, մարմնի ցավ, թեթև տենդ:

«Մենք հանձնեցինք կորոնավիրուսի թեստ, և արդյունքները դրական էին: Բուժաշխատողները ունեն կանոններ, որոնց պետք է հետևել: Մենք մեկուսացվելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջում է հանրային առողջության անվտանգությունը»,-նշել է Թոմ Հենքսը: