Գիտնականները ծխողներին խորհուրդ են տալիս անհապաղ թողնել ծխելը, քանի որ մարդու թոքերն էլ ավելի խոցելի եւ թույլ են դառնում՝ այդպիսով բարձրացնելով կորոնավիրուսով վարակման դեպքում բարդությունների զարգացման ռիսկը: Նման կարծիք է հայտնել ավստրալացի հայտնի գինական, բժիշկ Նորման Սվանը:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է թոքերի եւ սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ դիաբետիկների համար:

Բժիշկները նաեւ հերքում են այն ենթադրությունները, որ կորոնավիրուսն ամենեւին այդքան էլ վտանգավոր չէ, քան սովորական սեզոնային գրիպը: Արդեն այսօր հայտնի է, որ COVID-19-ն վարակման ավելի բարձր աստիճան ունի: Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները հայտարարել են, որ կորոնավիրուսից մահացությունը կազմում է 3-4 տոկոս: Դա 40 անգամ բարձր է, քան սեզոնային գրիպի դեպքում:

med.news.am