Առաջին անգամ, որ Artik&Asti-ի մենակատար Աննա Ձյուբան ամուսնանում է գործարար Ստանիսլավ Յուրկինի հետ, հայտնի է դարձել 2019-ի դեկտեմբերին. այն ժամանակ նա այդ մասին պատմել էր Instagram-ում: PEOPLETALK-ի հետ զրույցումերգչուհու ներկայացուցիչները կիսվել են․ «Մենք այժմ շրջագայության ենք, խումբը գրեթե մեկ ամիս չի լինի Մոսկվայում, իսկ Ստանիսլավն իմանալով, որ Անյան, ինչպես ցանկացած աղջիկ, միշտ հրաշքի է սպասում, եկել է Օմսկ նրա մոտ եւ նման անակնկալ է արել»:

Ստասը բեմ է դուրս եկել վարդերի հսկայական փնջով եւ ծնկի է եկել՝ կրկին առաջարկելով երգչուհուն դառնալ նրա կինը: «Հիշում ես, թե ինչպես ես քեզ առաջարկություն արեցի։ Ես ցանկանում էր դա այլ կերպ անել։ Այնպես որ, ես պատրաստ եմ եւս մեկ անգամ հարցնել քեզ․ «Կամուսնանաս ինձ հետ»,- հարցրել է Ստանիսլավը։ Զարմացած ու հուզված Աննան դրական պատասխան է տվել։