Ռուս ռեփեր Էլջեյը որոշել է ծաղրել իր գործընկերոջը՝ Ջիգանին, որը հայտնվել է ընտանեկան բարդ իրավիճակում: Ավելի վաղ Օքսանա Սամոյլովայի ամուսինը ուղիղ եթերի ժամանակ երեխաների ներկայությամբ ալկոհոլ էր խմում եւ հայհոյում: Նա նաեւ հայտարարել է, որ որոշ ժամանակ կանցկացնի «հոգեբուժարանում»։

Картинки по запросу "элджей джиган"

Էլջեյը Instagram-ում տեղադրել է տեսահոլովակ, որը վերցրել է Ջիգանի էջից։  Տեսանյութում Օքսանա Սամոյլովայի ամուսինը հերթական անգամ իրեն ոչ ադեկվատ է պահում եւ օգտագործում է անպարկեշտ բառապաշար:

Картинки по запросу "оксана самойлова"

Վերջերս համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ռեփեր Ջիգանը եւ նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, չորրորդ երեխայի ծնվելուց հետո հայտնվել են բաժանման եզրին: Սիրահարները կտրուկ փոխել են սոցիալական ցանցերում վարվելակերպը։  Օրինակ, երաժիշտի կինը հետեւորդներին շոկի է ենթարկել իր գրառումով, որում խոստովանել է, որ չի ցանկանում «արթնանալ այդ աշխարհում»։