Ռուս հայտնի բլոգեր Անդրեյ Պետրովին ծեծի են ենթարկել Մոսկվայում: Այս մասին հայտնի է դարձել է մարտի 1-ին, գրում է vesti.ua-ն:

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիս-արևելքում գտնվող բնակելի շենքում, որտեղ է նա ապրում է վարձակալությամբ:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բլոգերի հարևանը բողոքել է երաժշտության բարձր ձայնից: Նա սպասել է Պետրովին ու նրա ընկերներին շքամուտքում և հարձակվել նրանց վրա: Բլոգերը գազային «բալոնչիկ» է կիրառել տղամարդու նկատմամբ՝ ինքնապաշտպանության նպատակով:

Պետրովը նաև նշել է, թե ով է իր զայրացած հարևանը. նա չեչեն Արսլան Հասանովն է:

Հարձակման հետևանքով բլոգերը վնասվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցում: