Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է լողափին։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին ամառային կերպարում է։ Նա կրում է դեղին երանգի, դեկոլտեի հատվածում բացվածքով, երկարափեշ ամառային զգեստ։ Լուսանկարում Հասմիկը պառկած է ավազների մեջ, ձեռքն ուղղել է դեպի վեր։ Նրա վարսերն արձակված են, նա մեղմ շպարով է։