Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ K2-18b մոլորակի վրա, որը գտնվում է Արեգակնային համակարգից դուրս, կարող են լինել բոլոր պայմանները երկրայինին նման կյանքով ապրելու համար: Այս մասին հաղորդում է Astrophysical Journal Letters-ը:
Հստակեցվում է, որ K2-18b-ի շառավիղը 2.6 անգամ ավելի մեծ է Երկրից, իսկ զանգվածը' 8.6 անգամ:
Պարբերականի տվյալներով' դա էկզոմոլորակի առաջին բացահայտումն է ջրային մթնոլորտով, որը գտնվում է բնակելի գոտում, նաև առաջին էկզոմոլորակը, որում տեսականորեն կարող է գոյություն ունենալ երկրայինին նման կյանք: