Սուտը վտանգավոր է. առավել վտանգավոր է այն սուտը, որը քեզ անընդհատ ու անընդհատ ասում են, եւ դու ապրում ես դրա մեջ։

Ժամանակն է ուշադրություն դարձնել հետեւյալ սխալ մտքերին, մոռանալ դրանց մասին եւ փորձել ապրել երջանիկ իրականության մեջ։

1. Ունենալ այն, ինչ ցանկանում ես. սա է երջանկությունը

Երջանիկ լինելու երկու ճանապարհ կա՝ ձեռք բերել այն, ինչ երջանկություն է պատճառում քեզ եւ գնահատել դա։ Սա չի նշանակում, որ ինչ-որ բան ունենալուց եւ նվաճելուց հետո, պետք է կանգ առնել, քանի որ դու արդեն երջանիկ ես։ Ոչ, երջանկությունը բոլոր ձեռքբերումներին հասնելն ու դրանք գնահատելն է։ Սակայն նվաճումներ ասելիս բոլորը մշտապես մեծ եւ լայնամասշտաբ երեւույթներ են պատկերացնում՝ մոռանալով այն հաճելի մանրուքների մասին, որոնք երջանիկ կյանքի մի մասն են կազմում։

2. Հաջողությունն իրեն բնորոշ մեկ «տեսքն» ունի

Դուք այս աշխարհում չեք ապրում ինչ-որ մեկի ակնկալիքներն արդարացնելու համար. ոչ էլ պետք է սպասել, որ մեկ ուրիշը կարդարացնի ձեր հույսերը։ Հաջողությունը բոլորի համար նույնատեսակ  չէ։ Դուք ինքներդ պետք է ճանապարհ հարթեք ձեզ համար։ Եվ հիշեք, որ մեզանից ամեն մեկի հաջողությունն իրեն բնորոշ «տեսքն» ունի։ Դուք կարող եք երջանիկ լինել միայն այնպես, ինչպես դուք եք ցանկանում եւ կարողանում։

3. Որքան շատ ծանրաբեռնված եք, այդքան ավելի արդյունավետ եք աշխատում

«Աշխատեք ոչ շատ, այլ խելացի»։ Համաձայնեք, քանի անգամ եք նման արտահայտություններ լսել, որովհետեւ «չափազանց զբաղված» մարդիկ շատ ավելի շատ են, քան «արդյունավետ աշխատողները»։

Երբ դուք աշխատում եք, ձեզ թվում է, որ ինչ-որ կարեւոր գործընթացի մեջ եք, ժամանակն իզուր չեք վատնում եւ կատարում եք էական նշանակություն ունեցող գործեր։ Սակայն այս ամենը պատրանք է, քանի որ իրականում աշխատում եք ավելի երկար, սակայն ոչ արդյունավետ  կամ խելացի։ Ուստի, արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է  ժամանակը ճիշտ օգտագործել եւ առաջնահերթ անել ամենակարեւոր գործերը։

4. Քաջ լինել նշանակում է վախ չունենալ

Անկեղծ ասած՝ մենք խիզախ կարող ենք լինել միայն մի դեպքում՝ երբ ինչ-որ բանից վախենում ենք։

Խիզախ լինել նշանակում է անել մի բան, որը չգիտես, թե ինչ ավարտ կունենա։ Սակայն անպայման ուզում ես անել, քանի որ նպատակին հասնելու եւ ձգտելու մեծ ցանկություն ունեք։

Հիշեք, ինչ ճանապարհ էլ, որ բռնեք, միշտ սխալվելու եւ ձախողվելու հավանականություն կա եւ հենց այստեղ էլ ի հայտ է գալիս վախը։ Սակայն եթե դուք կարողանում եք հաղթահարել այն եւ հասնել ձեր նպատակին, ուրեմն դուք խիզախ եք։

5. Քաջ լինել նշանակում է ցավ չունենալ

Կյանքում բոլորն են ցավ ապրում։ Սակայն առանց դրա անհնար է զարգանալ, կայանալ եւ կյանքի փորձ ձեռք բերել։ Եվ եթե ինչ-որ մեկը ձեզ հակառակն է պնդում, ապա ստում է՝ թեկուզ անգիտակցաբար

Ամենաուժեղ մարդիկ նրանք են, ովքեր ցավ են զգում, ընդունում են, դասեր քաղում, իսկ հետո հաղթահարում այն։ Նրանք իրենց վերքերը սպիացնելով՝ ավելի իմաստուն դառնում։    

6. Ձեր շրջապատը թույլ չի տալիս, որ դուք լիարժեք օգտագործեք ձեր պոտենցիալը

Մեզանից շատերը չեն ցանկանում պատասխնատվություն կրել իրենց սեփական կյանքի համար։ Այո, մենք երազում ենք, որ մի օր կկատարեք բոլոր ցանկությունները, բայց դա լոկ պատրանք է։ Մենք խոսքում եւ մտածում ենք մեր երազանքների մասին, սակայն ոչ մի քայլ չենք ձեռնարկում։ Այսկերչպ մեր երեւակայությանն ավելի մեծ կարեւորություն ենք տալիս, քան իրականությանը։ Սակայն եթե դուք այսօր, հիմա եւ այստեղ չաշխատեք ինքներդ ձեզ վրա, ապա վաղը կրկին հատուցելու եք միայն դուք։ Եթե ձեր երազանքին հասնելու համար ոչինչ չեք անում, ապա մեղավորը միայն դուք եք։

7. Բոլորը պարտական են ձեզ

Որոշ մարդիկ համոզված են, որ մյուսները պարտական են իրենց։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը ծնողի դերում է, ուրեմն կարծում է, որ երեխան պարտական է իրեն՝ նույնիսկ եթե անգամ հարգանքի արժանի չէ։ Իհարկե, սովորաբար այս ամենը ակնկալիք էլ մնում է եւ չի իրականանում, որովհետեւ ոչ մեկը մյուսին պարտական չէ։ Փորձեք ամեն ինչի ինքնուրույն ձգտել եւ հասնել։

8. Դուք մի օր կփոխեք ձեր կյանքի ընթացքը

Մեզանից շատերը բողոքում են, որ բացի առօրյա կյանքի դժվարությունները հաղթահարելուց, մենք ուրիշ ոչինչ չենք անում։ Մենք ցանկանում եք ինչ-որ բան փոխել, մենք իսկապես փոփխություններ եք ուզում տեսնել մեր կյանքում, բայց կարծում ենք, որ դեռ ժամանակը չէ։ Եվ հավատացեք, որ «ճիշտ ժամանակը» երբեք էլ չի գա։ Ինչու, որովհետեւ ձեր առօրյա կյանքը ձեզ բավականին հարմարավետ է, ու դուք շատ լավ եք զգում ձեզ։

Իսկ եթե նույնիսկ փոփոխություններ չլինեն, ոչինչ, մենք շարունակելու ենք ապրել մեզ համար հարմարավետ, սովորական կյանքով, որին արդեն ընտելացել ենք։ Մենք ոչ մի բանի մասին չենք մտահոգվի եւ կյանքը կշարունակվի այնպես, ինչպես երեկ էր, մեկ ամիս առաջ, անցյալ տարի...

Բայց երբ ինչ-որ մի բան ստիպում է ձեզ անհանգստանալ եւ մտահոգվել, ուրեմն դուք ճիշտ ճանապարհ եք ընտրել եւ ցանկանում եք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, աշխատել սեփական անձի վրա, նոր ձեռքբերումներ ունենալ եւ դուրս գալ ձեզ համար արդեն իսկ սովորական դարձած հարմարավետության զոնայից ու նոր շունչ զգալ։

9. Արդեն ուշ է

Մինչ դուք ապրում եք եւ շնչում եք, ուրեմն երբեք եւ ոչինչ ուշ չէ։ Եթե դուք ընթերցում եք այս տողերը, ուրեմն շնորհավորում ենք՝ ձեզ համար «ուշ չէ»։

Դուք միշտ կարող եք փոխել ձեր կյանքը, մնում է միայն ցանկություն ունենալ։Պետք է նոր կյանք սկսելու ընտրություն կատարել եւ նոր ընթացք տալ ձեր ընտրած ճանապարհին՝ հիմա եւ այստեղ։ Մտածեք, աշխատեք եւ փորձեք միշտ առաջ շարժվել ու նոր նվաճումներ ունենալ կյանքում։