«Դոմ-2» հեռուստանախագծի նախկին մասնակից Քսենիա Կիժաեւան դիմել է հիվանդանոց այն բանից հետո, երբ նրան ծեծել է իր հետ ապրող տղամարդը, գրում է kp.ru-ն։
Պարբերականը հայտնում է, որ աղջկան ծեծի են ենթարկել ոչ թե փողոցում պատահական խուլիգաններ, այլ սիրելի երիտասարդն այն բնակարանում, որտեղ զույգը միասին է ապրել: Իսկ աղջիկը «Դոմ-2» նախագծի նախկին մասնակից է:
«Աղջկա մոտ աչքերի հատվածում ախտորոշվել են հեմատոմաներ եւ ալկոհոլային հարբածություն։ Բժիշկներին նա պարզաբանել է, որ այդ վնասվածքները նրան հասցրել է կենակիցը», — հիվանդանոցում պատմել է աղբյուրը։
Քսենիա Կիժաեւան մասնակցել է «Դոմ-2» ծրագրին 2016թվականի նոյեմբերին, որպեսզի մոռանա նախկին հարաբերությունները եւ գտնի նոր սեր։ Այդ ժամանակ նա դարձել է հեռուստանախագծի ամենաերիտասարդ մասնակիցը, նա ընդամենը 19 տարեկան էր: Աղջիկը հույս ուներ արժանանար Նիկիտա Կուզնեցովի ուշադրությանը, բայց հարաբերությունները չեն ձեւավորվել: