Disney եւ Pixar ստուդիաների «Առաջ» մուլտֆիլմի ռուսական տարբերակում անհետացել է ԼԳԲՏ հերոսի հիշատակումը, հաղորդում է «КиноПоиск»-ը։

Картинки по запросу "мультфильм вперёд"

Խոսքը տեղի ոստիկանության աշխատակցուհի՝ Սպեկտր անունով ցիկլոպի մասին է։  Նրա կողմնորոշումը հիշատակվում է կարճ երկխոսության մեջ, որտեղ նա գլխավոր հերոսներին՝ Իեն եւ Բարլի եղբայրներին երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցնում է: Դրվագներից մեկում ոստիկան Սպեկտրը նարնց հետ քննարկում է իր ընկերուհուն եւ նրանց դստերը։  Ռուսական կրկնօրինակման մեջ այս դրվագում հայտնվել է ավելի չեզոք գործընկեր», որը չի մատնանշում սեռը: Հավանաբար, այդ կերպ Disney-ի ռուսական բաժինը փորձել է խուսափել սպասվող նախագծի վարձույթի հետ կապված ավելորդ խնդիրներից։

2019 թվականին նույն իրավիճակը տեղի է ունեցել «Վրիժառուներ. Եզրափակիչ» բլոկբաստերի հետ, երբ մեկ այլ տղամարդու հետ հանդիպման մասին արտահայտությունը փոխել են հարցեր չառաջացնող ընթրիքի:

 

NEWS.am STYLE-