Ամերիկյան իրապատում-շոուի հայազգի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը արմատներով հայ երգչուհի, դերասանուհի Շերի (Շերիլին Սարգսյան), ինչպես նաև սուպերմոդել Նաոմի Քեմփբելի հետ համատեղ ֆոտոշարքում է նկարահանվել:

 

Աստղային կանանց աննախադեպ համագործակցությունը տեղի է ունեցել Կարին Ռոյթֆելդի «Նորաձևության գրքի» նոր՝ POWER թողարկման համար: Շերը, Քարդաշյանն ու Քեմփբելը հանդես են եկել 1960-ականների ոճով ոգեշնչված կերպարներով, գրում է Daily Mail-ը:

Ռետրո ոճով սևուսպիտակ ֆոտոշարքն իրականացվել է Լոս Անջելեսի փողոցներում: Ֆոտոսեսիան ուղեկցվել է նրանցից յուրաքանչյուրի անկեղծ հարցազրույցով: