iPhone հեռախոսները, պարզվում է, ունեն խոցելիություն, որը որոշակի պայմաններում թույլ է տալիս գողանալ հեռախոսի տիրոջ բանկային քարտի տվյալներ, գաղտնաբառեր, նկարներ և այլ տվյալներ։ Այս խոցելիությունը բացահայտել է ծրագրավորող-բլոգեր Թոմի Միսկը (Tommy Mysk)։
Հեռախոսներն արտադրող Apple ընկերությունը, սակայն, հրաժարվում է դա խոցելիություն համարել և ուղղել դա։
Բանն այն է, որ այն ինֆորմացիան, տեքստը, նկարը, որ copy հրահանգով պատճենվում է հեռախոսի մեջ, հասանելի է դառնում բոլոր հավելվածներին, այդ թվում նրանց, որոնք վնասակար են, վիրուս են և այլն։ Իսկ հեռախոսից օգտվողները շատ հաճախ են ստիպված լինում որպես տեքստ պատճենել իրենց գաղտնաբառերը, բանկային քարտերի համարներն ու այլ տվյալներ, որոնք խոցելի են դարձնում նրանց։
Հեռախոսներն արտադրող ընկերությունը, սակայն, որևէ խնդիր չի տեսնում դրա մեջ։ Խնդիրն այն է, որ ընկերությունը չի կարող սահմանափակել հեռախոսի տիրոջ նման գործողությունները, և հեռախոսի տերն ինքնուրույն պետք է որոշի՝ ինքը պատրա՞ստ է այդ տվյալները տալ այլ հավելվածների, թե՞ ոչ։