Խոյ

Եթե օրվա ընթացքում առաջ եկած խնդիրներին մոտենաք կերատիվությամբ եւ անշտապ, ապա կարճ ժամանակում կկարողանաք բավական շատ բան հասցնել կատարել եւ նույնիսկ ժամանակ էլ կմնա երեկոյան հանգիստը մաքուր օդում վայելելու համար: Չստացված գործերի մասով, մի մտահոգվեք, կգա նաեւ դրանք իրականացման ժամանակը:

Ցուլ

Նոր ծանոթների հետ շփումներում պահպանեք զգուշավորություն: Դուք կարող եք անպարկեշտ մարդկանց բերեք ձեր շրջապատ եւ հայտնվեք լուրջ խնդիրների առաջ: Այլոց առաջ անկեղծանալուց առաջ լավ մտածեցեք: Սիրելի մարդու հետ վիճել պետք չէ:

Երկվորյակ

Ուշադիր եղեք, թե ինչ եք խոսում այսօր, քանի որ շատ բաներ կարող եք ակամա բարձրաձայն ասել ու փչացնել ամեն բան: Ավելորդ շաղակրատությունը այսօր ձեր թիվ մեկ թշնամին կլինի: Այսօր ցանկալի է, որ ավելի շատ լինեք լսողի, քան' խոսողի դերում:
Խեցգետին

Եթե ինչ որ բան չի ստացվի, ապա կարիք չկա տխրելու: Փորձեք խնդրին այլ կողմից մոտենալ: Մի քանի ուղղություններով հաջողության հասնելու հույս չունենաք: Այսօր օգտակար կլինեն ֆիզիկական վարժությունները, նյարդային լարվածությունը թուլացնելու համար:

Առյուծ

Այսօր բացասական միտումների ազդեցություն կլինի, սակայն շրջադարձային փոփոխությունների չի հանգեցնի: Հնարավոր է հին պարտքերի մասին ձեզ հիշեցնեն: Օրը հարմար է նոր ծանոթությունների համար, որոնք սակայն երբեք չեն վերաճի լուրջ սիրո: Ուշադիր եղեք սեփական ֆինանսների հանդեպ:
Կույս

Որեւէ տհաճ կամ կազուսային իրավիճակներ չպետք է լինեն այսօր: Բարենպաստ ժամանակ է շրջապատն ընդլայնելու համար: Պարտքեր վերցնելուց խուսափեք: Պարտք տալուց էլ սահմանափակվեք ոչ մեծ գումարներ տրամադրելով:

Կշեռք

Օրը բարենպաստ չէ նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր այսօր վճռականորեն տրամադրվել են ողջ մարդկության հետ հարաբերություններ պարզել ու հակադրվել ընդհանուր հոսքին: Ձեզ կպակասի ճշմարտության գիտակցումը: Ավելի լավ է զբաղվեք այն ամենով, ինչը կներշնչի ձեզ ու կբորբոքի երեւակայությունը: Նոր մարդը ձեր շրջապատում կարող է ճակատագրական դերակատարություն ունենալ ձեր կյանքի հետագա ընթացքի վրա:

Կարիճ

Բարդ գործեր ձեռնարկելն այսօր ցանկալի չէ: Սակայն նաեւ պետք չէ օրը պարապուրդի մատնել: Կարեւորը հավասարակշռությունը պահպանելն է երկու բեւեռների միջեւ: Այսօր ամեն դեպքում կարիք կզգաք շրջապատի մարդկանց կարծիքն ուսումնասիրելու, հետագա քայլերը պլանավորելու համար:

Աղեղնավոր

Վեհ զգացմունքների հարցում օրը կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Հարազատներին հնարավորինս շատ ժամանակ եւ հոգատարություն հատկացրեք:Հնարավոր է նրանց վիրավորեք ու ասպարեզ գան հին վիրավորանքներն ու հավակնությունները:

Այծեղջյուր

Օրը արգասաբեր է, թեեւ ինքներդ կմտածեք, որ չարչարանքի եւ արդյունքի համեմատությունը բացասական է: Ավելին քան կարող եք տանել, պարտականություններ մի ստանձնեք: Փորձեք անել այն, ինչն այսօր նյարդային ցնցումներ ձեզ չեն պատճառի:

Ջրհոս

Լավ տրամադրությունն ու հոգեկան հավասարակշռությունը կլինեն ձեր ուղեկիցները: Օրը հարմար է ապագայի համար պլաններ կազմելու համար: Կարելի է նաեւ փոքր գնումներ կատարել: Երեկոյան կարող եք ժամերն անցկացնել լավ ֆիլմ նայելով կամ գիրք կարդալով:
Ձկներ

Այն ամենը, ինչը կապ ունի սիրային հարաբերությունների հետ, այսօր կլինի իդեալական, ինչը չի կարելի ասել գործնական հարաբերությունների մասին: Այստեղ ոչ թե բացասական միտումներ կան, այլ պարզապես պարապություն, ձեռնթափ վիճակ ու ձեր ալարկոտությունը: Ամեն դեպքում հիշեք, որ սերը ավելի սոլիդ է ապահովված միջավայրում: