Իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն ներողություն Է խնդրել այն կանանցից, որոնք նրան ավելի վաղ մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, այն ցավի համար, որը նրանց պատճառել Է: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել Է Europa Pressсо գործակալությունը՝ վկայակոչելով տենորի հայտարարությունը:
«Այժմ ես հասկանում եմ, որ այդ կանանցից ոմանք կարող Էին վախենալ անկեղծորեն բացատրվել, որովհետեւ նրանք անհանգստանում Էին, որ դա կազդի իրենց կարիերայի վրա»,-նշել Է երգիչը: Նա նաեւ հավաստիացրել Է, որ պատրաստ Է ստանձնել «ողջ պատասխանատվությունն» այն մեղադրանքների համար, որոնք հնչեցվել են վերջին ամիսներին:
Անցյալ տարվա օգոստոսին Associated Press (AP) գործակալությունը գրել Է, որ ինը կանայք Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Նշված դեպքերն իբր տեղ են գտել 1980-ական թվականների վերջից տարբեր ժամանակներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի տարածքում: Կանանցից երեքը, մասնավորապես, հավաստիացրել են, որ Դոմինգոն փորձել Է իրենց համբուրել:
Սեպտեմբերին AP-ն հայտնել Էր, որ եւս 11 կանայք են տենորին մեղադրել ոտնձգությունների մեջ: Նրանց թվում Է ամերիկացի երգչուհի Անջելա Թյոռներ Ուիլսոնը, որը պնդել Է, թե Դոմինգոյի կողմից ոտնձգությունների Է ենթարկվել 1999-2000 թվականներին Վաշինգտոնի ազգային օպերայում աշխատելու ժամանակ: 79-ամյա Դոմինգոն ինքը սկզբում ընդգծում Էր, թե «չնշված անձանց կողմից 30-ամյա վաղեմության մեղադրանքները չափազանց ճնշող են»: Նրա խոսքով՝ ինքը ինտիմ հարաբերությունների մեջ Է մտել միայն փոխադարձ համաձայնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: