Ոստիկանությունը տաք հետքերով բացահայտել է Թբիլիսիում կատարված սպանությունը: Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ին:

 

Մոր և տատի սպանության կասկածանքով ձերբակալվել է 19-ամյա Մ. Զ.-ն:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ երիտասարդը կացնահարել է իր մորն ու տատին: Նա ձերբակալվել է հենց հանցանքի վայրում:

Հանցագործությունը նախատեսում է 16-20 կամ ցմահ ազատազրկում: