Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Դերասանուհին այս օրերին հանգիստն է վայելում եւ չի մոռանում հետեւորդների հետ կիսվել լուսանկարներով։ Instagram-ում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին հետաքրքիր շապիկ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Հասմիկն ամառային կերպարում էր։ Նա ծաղկավոր շրջազգեստ է կրում, որը համադրել էր գոտու հետ։ Դերասանուհին ցածրակրունկ կոշիկներ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Բոլորիդ մաղթում եմ արեւի նման ջերմ, պայծառ ու դրական օր»,- գրել էր նա։