Թրամփի երկօրյա պաշտոնական այցը Հնդկաստան շարունակվում է: Ահմեդաբադ քաղաքում վայրէջք կատարելուց հետո ԱՄՆ նախագահը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ուղեկցությամբ այցելել է Ահմեդաբադի կրիկետի մարզադաշտ, որտեղ ելույթ է ունեցել 125 հազարանոց հանդիսատեսի առջև:

 

Այնուհետև Դոնալդ և Մելանյա Թրամփները Ագրա քաղաքում այցելել են Թաջ Մահալ տաճար:

Վաղը՝ փետրվարի 25-ին, Դոնալդ Թրամփը և Նարենդրա Մոդին բանակցություններ կվարեն, որոնք պետք է է՛լ ավելի ամրապնդեն երկու երկրների միջև հարաբերությունները: