Կրասնոդարի Բելորեչենսկի շրջանում իրավապահ մարմիններին է դիմել տեղի բնակչուհին, ով հայտնել է, որ փետրվարի 17-ին իր 5-ամյա որդուն տարել է մերսման սրահ, որտեղ նրան սպասարկել է 42-ամյա աշխատակիցը:

 

Կնոջ խոսքով՝ տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ: Միջադեպի մասին տղան հայտնել է իր մայրիկին, գրում է newkuban.ru-ն:

Մերսման սրահի աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նա կասկածվում է անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ:

 

«Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար», - նշում են Քննչական կոմիտեից: