Անգլիայում 102-ամյա տղամարդը կարողացել է դուրս քշել իր տուն թափանցած գողին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել Լինկոլնշիր կոմսության Լինկոլն քաղաքում: Երբ 102-ամյա տեղի բնակիչ Ջոնն ու նրա կինը՝ 97-ամյա Ջոանը, եղել են տանը, անծանոթ տղամարդն սկսել է թակել դուռը: Նա հայտնել է, որ եկել է ստուգել էլեկտրական լարերը:

Թոշակառուն չի հավատացել նրան և չի բացել դուռը: Սակայն գողն ուժի գործադրմամբ բացել է այն ու մտել տուն, մի քանի անգամ հարվածել ծերունուն: Սակայն, վերջինս չի կորցրել իրեն և պատասխան հարվածներ է տվել հանցագործին:

 

Այնուամենայնիվ, 102-ամյա տղամարդը միջադեպի արդյունքում վնասվածքներ է ստացել:

 
 

Նա հայտնել է, որ սա արդեն գողության երկրորդ դեպքն է, որ պատահում է իրենց: Վերջին անգամ ավազակը նրանց տնից գողացել էր պայուսակն ու դրամապանակը: