Նատաշա Կորոլյովայի եւ Սերգեյ Գլուշկոյի (Տարզան) 18-ամյա որդին՝ Արխիպը, 2019թ.-ին ընդունվել է էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի արեւելագիտության ֆակուլտետ ու զբաղվում է վոկալով։ Երիտասարդը պատահականորեն չի ընտրել բարդ մասնագիտությունը, քանի որ դեռ տաս տարեկանից սկսել է տարվել ճապոներենով ու հիմա ազատ խոսում է այդ լեզվով։ Աստղայի մայրիկի համար սա հպարտության միակ առիթը չէ։
«Նա հասցնում է նաեւ ինքնուրույն վաստակել. նախորդ տարի, օրինակ, աշխատել է ռեստորանի խոհանցում։ Օգնում էր, շեֆ-խոհրարաներից սովորում պատրաստել, քանի որ շատ է սիրում խոհանոցում լինել։ Ես գիտեմ, որ նա հատուկ կայքում գրանցված է որպես առաքիչ եւ երբ ազատ ժամանակ կա, ծանրոցներ է տանում։ Ինձ համար կարեւոր է, որ որդիս վաստակելու ցանկություն եւ ոչ թե հույսը դնել մայրիկի ու հայրկիկի վրա դնելու ցանկություն ունի»,- խոստովանել է արտիստը։
Տղան 18 տարեկանում արդեն իսկ իր առաջին սիրավեպն է սկսել։ Արխիպը հանդիպում էր «Դոմ 2»-ի նախկին մասնակից Մարիա Սուլգինայի հետ։ Սիրահարները մի քանի ամիս չեն բաժանվել, սակայն հետո հասկացել են, որ չափազանց տարբեր են։