10 տարվա ընդմիջումից հետո Սոֆի Լորենը վերադառնում է էկրաններ։ Հոլոքոստի մասին Netflix–ի նոր նախագծում՝ «Ամբողջ կյանքն առջեւում է» դրամայում 85-ամյա աստղը հանդես է գալու գլխավոր դերում։ Ֆիլմի ռեժիսորը դերասանուհու որդին է՝ Էդոարդո Պոնտին։ Ի դեպ, նրանք արդեն միասին աշխատել են 2002-ին՝ «Միայն մեր մեջ» նախագծի վրա:
«Իմ կարիերայի ընթացքում աշխատել եմ խոշորագույն ստուդիաների հետ, բայց կարող եմ վստահաբար ասել, որ նրանցից ոչ մեկը չի ունեցել այնպիսի ընդգրկուն լսարան եւ մշակութային բազմազանություն, ինչպիսին Netflix-ն է, եւ դա այն է, ինչ ինձ դուր է գալիս նրանց մեջ», - ասել է դերասանուհին:
Ֆիլմի սյուժեն հիմնված է Ռոմեն Գարիի համանուն գրքի վրա։ Լորենը կկերտի Մադամ Ռոզայի դերը, որը ողջ է մնացել Հոլոքոստի ժամանակ։ Հերոսուհին խնամակալության տակ է վերցրել Սենեգալից Մոմո անունով 12-ամյա տղայի։
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2019 թվականի ամռանը եւ կավարտվեն 2020 թվականի մարտին։ Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։