Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի որդեգրած դուստրը` Միքայելան, որոշում է կայացրել մասնագիտության ընտրության հարցում: 23-ամյա աղջիկը որոշել է պոռնոդերասանուհի դառնալ: Աղջիկը մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում հանդես կգա Sugar Star անունով, հայտնում է The Sun-ը:
«Դա հաճելի է, ես ինձ վիրավորված չեմ զգում»,- ասել է Սփիլբերգի աղջիկը:
Աղջիկն իր որոշման մասին հայտնել է իր ընտանիքի անդամներին: Աղջկա խոսքով` «նրանք զարմացած էին, բայց ոչ վշտացած»:
«Սա իմ մարմինն է, իմ կյանքը, իմ վաստակն ու իմ ընտրությունը»,- ընդգծել է նա:
Աղջկա մասնագիտությանը դեմ չէ նաև նրա ընտրյալը` 47-ամյա Չակ Պանկը:
Վերջին տարիներին աղջիկը տառապել է անորեքսիայից և բուժվում էր ալկոհոլիզմից: