Ռեփեր Pop Smoke-ը զոհվել է սեփական տանը կողոպուտի փորձի ժամանակ, հաղորդում է TMZ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:
Նախնական տեղեկություններով՝ առավոտյան ժամը 4։30-ին Հոլիվուդում երաժշտի տուն են ներխուժել երկու կողոպտիչ։ Նրանցից մեկը ծեծկռտուքի հետեւանքով կրակել է նրա վրա։ Երաժիշտը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Ոստիկանությունը սկսել է փնտրել մարդասպաններին։ Ռեփերն ընդամենը 20 տարեկան էր։
2019 թվականի ամռանը Pop Smoke-ը թողարկել է իր առաջին ալբոմը՝ Meet The Who անվանումով, իսկ նրա Welcome to the Party երգը իսկական հիթ դարձավ ԱՄՆ-ում։ Ավելի ուշ, նախորդ տարվա վերջին, ռեփերը «Gatti» երգի տեսահոլովակը նկարահանել էր Թրեւիս Սքոթի հետ համագործակցությամբ։
Աղբյուրը՝ 5 канал