Հնդկաստանի արևմտյան Գուջաթ նահանգի քոլեջի ուսանողները բողոքել են, որ իրենց դուրս են հանել դասարանից,տարել զուգարան և ստիպել ցույց տալ ներքնազգեստը՝ ապացուցելու համար, արդյոք նրանց մոտ դաշտան կա, թե ոչ, գրում է BBC-ին:
Բողոքի ակցիաներից և մամուլում բազմաթիվ հրապարակումներից հետո տնօրենին և ևս մեկ աշխատակցի աշխատանքից հեռացրել են:
Աղջիկները պատմում են, որ դաշտանի առկայությունը ստուգելու որոշումը կայացվել է, երբ հանրակացարանի պարետը բողոքել է տնօրենի մոտ, որ աղջիկներից մեկը խախտել է դաշտանի մասին քոլեջի կանոնները, որոնք արգելում են դաշտանի ժամանակ մուտք գործել տաճար և խոհանոց, ինչպես նաև հպվել այլ ուսանողների: Ճաշասենյակում, դաշտանի ընթացքում, աղջիկները պետք է հեռու նստեն մյուս ուսանողներից, լվանալ ամանները և դասերի ընթացքում նստել վերջին շարքում:
Գործակալությունը հիշեցնում է, որ Հնդկաստանում դաշտանի ընթացքում կանանց նկատմամբ խտրականությունները պահպանվում են: Որոշ գյուղական շրջաններում կանայք ստիպված են առանձին քնել դաշտանի ընթացքում: Նրանց արգելվում է մուտք գործել տաճարներ: