Սամարայի շրջանի բնակիչը դաժանաբար հարվածներ է հասցրել իր փոքրիկ աղջկան, որին չէր կարողանում քնեցնել: Տղամարդը 4 ամսական երեխային մի քանի անգամ գցել է ձեռքից, ապա արդուկով մի քանի անգամ հարվածել գլխին: Երեխան լռել է, քանի որ մահացել է: Հարբած ծնողները դրա մասին հասկացել են միայն առավոտյան: Այս մասին հայտնել է Vesti.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ի երեկոյան: Տղամարդը խնջույքից հետո երեխային տարել է, որ քնեցնի, մինչ մայրը խոհանոցում էր: Երեխայի մայրն ասել է, որ ինքը ոչ մի կասկածելի ձայն չի լսել, չնայած 34-ամյա տղամարդը հարցաքննության ժամանակ ասել է, որ երեխային մի քանի անգամ գցել է հատակին, իսկ հետո արդուկով հարվածել է երեխայի գլխին՝ փորձելով նրա լացը կտրել:

Առավոտյան, երբ ծնողներն արթնացել են, փոքրիկն արդեն մահացած է եղել: Ծնողները ոչ մեկին չեն դիմել: Տղամարդը երեխային դրել է պայուսակի մեջ և դուրս տարել: Երեխային գտել են մեկ շաբաթ անց՝ փետրվարի 15-ին:

Երեխայի հայրը բերման է ենթարկվել: Նա խոստովանել է իր մեղքը: