Ռուսաստանի մայրաքաղաքում սկսել է գործել ինտերնետ-խանութ, որտեղ Մոսկվայի բնակիչները կարող են դագաղներ գնել կենդանիների, մասնավորապես՝ կատուների համար: Խանութի էջը հասանելի է Instagram-ում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ քնեցրած կենդանիների դագաղների պատրաստման ժամանակ օգտագործվում են հատուկ նյութեր:

Պատվիրատուներին առայժմ առաջարկում են դագաղներ, որոնց կափարիչի վրա պատկերված է թևերով կատու:

Սոցցանցի օգտատերերին հետաքրքրել է այս առաջարկը: Որոշ օգտատերեր նշել են, որ սա գումարի անտեղի վատնում է: Մյուսներն էլ կարծում են, որ սա հրաշալի ստարտափ է: