Լոնդոնի Թագավորական քոլեջի հիվանդանոցի մասնագետները վիրահատել են 53-ամյա Դագմար Թերներին, որի մոտ 2013 թվականին գլխուղեղի ուռուցք էր ախտորոշվել:
Ջութակահարուհու մոտ դանդաղ զարգացող ուռուցքը հայտնաբերվել էր սինֆոնիկ համերգի ժամանակ տեղի ունեցած ուշաթափությունից հետո:
Կինը ռադիոթերապիա է անցել, սակայն ուռուցքը շարունակում էր մեծանալ: Այն տեղակայված է եղել գլխուղեղի դիմային հատվածի աջ անկյունում: Այդ հատվածը պատասխանատու է ձախ ձեռքի աշխատանքի համար, որը էական նշանակություն ունի երաժշտական գործունեության համար:
Վիրաբույժներն արթնացրել են նրան վիրահատության կեսից և խնդրել են, որ ջութակ նվագի:
Այդ մոտեցումը թույլ է տվել մասնագետներին բնորոշել և խուսափել նվագելիս ուղեղի ակտիվ հատվածը վնասելուց: Նրանց հաջողվել է հեռացնել ուռուցքի 90 տոկոսը: Կինն այժմ տանն է, ընտանիքի հետ: Նա ապաքինվում է: