Համարձակ զբոսաշրջիկն ապշեցրել է համացանցի օգտատերերին՝ լուսանկարվելով Բրազիլիայում գտնվող ժայռի գագաթին:

Ինչպես հայտնում է The Sun-ը, ժայռն ունի մոտ 1 կիլոմետր բարձրություն:

Կադրերում երևում է, թե ինչպես է կինը դիրքեր ընդունում գագաթին, ապա փորք-ինչ իջնում է և բարձրացնում ձեռքերը:

Շշմեցուցիչ տեսանյութը համացանցում իսկական հիթ է դարձել՝ հավաքելով հազարավոր հավանումներ և դիտումներ:

Սակայն, օգտատերերից շատերը չեն ընդունել կնոջ այդ ռիսկային արարքը: