Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ցանցահենները փորձել են կոտրել իսրայելցի զինվորականների սմարթֆոնները՝ ինտիմ ծանոթությունների օնլայն հավելվածի միջոցով։ Այս մասին հայտնում է Իսրայելի ԶՈՒ մամուլի ծառայությունը։

Իսրայելական հակահետախուզությունը իրականացրել է հատուկ գործողություն եւ բացահայտել ցանցահենային հարձակման փորձը։ Այն անվանվել է «Կոտրված սիրտ»։ Ըստ այդմ, սկսած այս տարվա հունվարից, «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները քողարկված կերպով, ծանոթացել են իսրայելացի զինվորականների հետ նախ սոցցանցերով, ներկայանալով որպես հմայիչ կանայք։

 

Կեղծ օգտահաշիվների տվյալները նրանք վերցրել են իրական մարդկանց օգտահաշիվներին, անօրինական կերպով օգտագործելով նաեւ նրանց լուսանկարները։ Այնուհետեւ նրանք ուղարկել են գայթակղիչ լուսանկարներ, ձայնային եւ տեսանամակներ եւ առաջարկել ավելի հարմարհավելվածներով շարունակել շփումը։

 
 

Երբ զինվորականները ներբեռնել են հավելվածը, ցանցահենները ստացել են հասանելիություն զինվորականի հեռախոսի հանդեպ եւ վերցրել դրանում եղած ողջ ինֆորմացիան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Իսրայելական կողմը հավաստիացնում է, որ իրենք ժամանակին բացահայտել են այս ամենը եւ կասեցրել։