2012-2016 թվականներին ֆինանսական մեքենայությունների միջոցով ՈւԵՖԱ-ի ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու հետեւանքով առաջիկա երկու տարիներին եվրագավաթային մրցաշարերի մասնակցության իրավունքից զրկված «Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել 2014թ․ Անգլիայի չեմպիոնի տիտղոսից, հայտնում է  Daily Mail-ը։

«Մանչեսթեր Սիթին» չեմպիոն էր դարձել նաեւ 2012 թվականին, սակայն դեռ հստակ չէ, թե ՈւԵՖԱ-ն այդ տարվա որ կեսի ֆինանսական տվյալներն է համարել կեղծած։ Եթե պարզվի, որ կեղծիքները վերաբերում են տարվա առաջին կեսին, ապա մանչեսթերյան ակումբը կարող է զրկվել նաեւ այդ տարվա չեմպիոնական տիտղոսից։