առայողական սիրավեպը բավականին հաճախ հանդիպող իրավիճակ է կյանքում։ Այն չես կարող արգելել՝ չնայած շատ հաճախ դրանք ազդում են աշխատանքի որակի վրա եւ իսկական գլխացավանք են դառնում ղեկավարության համար։ Իսկ ինչ ռիսկեր են պարունակում ծառայողական սիրավեպերը։ Ներկայացնում ենք այն պատճառները, թե ինչու է պետք խուսափել ծառայողական սիրավեպերից։

Նման պայմաններում ձեւավորված հարաբերությունները շատ թույլ հիմքեր են ունենում եւ երկար չեն շարունակվում։

Երբ սիրահարություն ու կիրքը կանցնի, դուք դժվարությամբ եք նայելու նրա աչքերին։

Հարաբերություններն ավելի ամուր են լինում, երբ զույգերը տարբեր հետաքրքրություններ են ունենում, աշխատանքային բնույթը տարբեր է, որպեսզի մշտապես նոր թեմաներ լինել քննարկելու համար։

Բոլորի կյանքում էլ դժվար իրավիճակներ լինում են, եւ այդ խնդիրները դուք միասին տեղափոխելու եք աշխատավայր, ինչն ազդելու է  նաեւ այլ մարդկանց վրա։

Իսկ եթե դուք բաժանվեք եւ զույգերից մեկը սկսի նոր ծառայողական սիրավեպ. դուք պատրա՞ստ եք կողքից դիտել եւ մեկ ուրիշի հետ տեսնել ձեր նախկին սիրեցյալին։

Իհարկե, ծառայողական սիրավեպերը կարող են նաեւ երջանիկ ավարտ ունենալ, սակայն միգուցե զույգերից մեկի աշխատանքն ավարտվի եւ բաժանումն անխուսափելի է։

Այսպիսով, ծառայողական սիրավեպ սկսելուց առաջ մտածեք, թե ինչ եք ձեռք բերելու եւ ինչ կորցնելու այդ հարաբերություններից ու կշռադատված քայլեր կատարեք։

 

Աղբյուրը՝ Creu.ru