Աֆրիկան, ընդհանրապես, հետաքրքրական վայր է: Այնտեղ կան պետություններ, որոնց մասին արտաքին աշխարհում գրեթե երբեք խոսք չի գնում, օրինակ՝ Էրիթրեան: Այս երկրում բնակվող ժողովուրդների մասին էլ ավելի քիչ բան է հայտնի: Այստեղ 9 ժողովուրդ կա՝ չհաշված ազգային փոքրամասնություններին:

Հատուկ ուշադրության են արժանի ռաշայդները, որոնք բեդուինյան ծագում ունեն: Մի ժամանակ նրանք այլ վայրում էին ապրում, ինչը լիովի հասկանալի է: Նրանց տունը Արաբական թերակղզին էր՝ այն հատվածը, որտեղ այսօր գտնվում է Սաուդյան Արաբիան:

 

 

Այնտեղ երջանիկ ապրել են հարյուրամյակներ շարունակ, մինչև որ նախավերջին դարի կեսերին այնտեղ չսկսվեց քաղաքացիական պատերազմ էթնիկ հողի վրա: Այդժամ բեդուինների մի մասը որոշեց չփորձել բախտը, և արտագաղթեց այլ երկրներ, այդ թվում՝ ներկայիս Էրիթրեա և հյուսիսարևելյան Սուդան: Նման եղանակով նրանք միակ էրիթրեյան ժողովուրդը դարձան, որոնք քոչվոր կյանք են վարում:

 

 

«Ռաշայդները» ապրում են բավականին մեկուսացված, հիմնվում են դարերով փորձված համայնական կենսակերպի և սոցիալական կազմակերպման վրա: Մյուս ժողովուրդների հետ աշխատում են չմիախառնվել, չնայած որ երբեմն չի ստացվում:

Ասում են՝ նրանք հիմնականում խոսում են արաբերենով: Դավանում են սունիական իսլամ: Ռաշայդների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 78 հազար մարդ, ինչը Էրիթրեայի բնակչության պակաս, քան 3%-ն է: Ունեն փոքր տներ, մանրաթիվ հոտեր: Մարդկանց գերակշիռ մասն անգրագետ է:

 

 

Չնայած սպարտայական կենսակորպին՝ այս ժողովրդի կանայք կարողանում են միջոցներ գտնել դիմահարդարվելու, ձեռքերը նախշերով պատելու և այլն: Դեմքերը ծածկում են՝ սկսած 5 տարեկանից, սակայն աչքերը, բնականաբար, բաց են թողնում:

Կանայք ու տղամարդիկ փաստացիորեն առանձին աշխարհներում են ապրում, և նրանց միջև շփումը սահմանափակվում է ընտանեկան շրջանակով: Ավագ հարազատներն իրենց երեխաների համար իրենց կարծիքով հարմար զույգ են փնտրում:

 

 

Սակայն լինում են նաև բացառություններ, երբ ամուսնությունները կայանում են սիրո հիման վրա: Եվ ռաշայդների դեպքում հետքրքիրն այն է, որ նման պարագայում մտահաղացումը լինում է կնոջը: Վերջինս պարզապես մոտենում է հավանած տղային, իջեցնում դեմքի ծածկի մի մասը և ցույց տալիս դունչը:

Տղան, տեսնելով դունչը, մտածում է. «Ես հասկացա. սա ակնարկ է»: Եվ եթե տղան ցանկանում է կնության առնել ողջկան, ապա միակ բանը, որ հարկավոր է անել, արագ տուն վազելն է և հարյուր ուղտ վերցնելը: Աղջկա համար նման գին վճարելով հնարավոր է լինում նրան կնության առնել: